Թբիլիսիում սեռական փոքրմասնությունները չեղարկել են նախատեսված երթը Վրաստանում ծավալված ներկա իրավիճակի պատճառով, հաղորդում է «360» հեռուստաալիքը։

Նշվում է, որ երթի կազմակերպիչները որոշել են մի քանի օրով հետաձգել միջոցառումը, քանի որ քաղաքում «լարված քաղաքական» մթնոլորտ է։ Բացի այդ՝ կազմակերպիչները խոստովանել են, որ չեղարկել են երթը նաև Վրաստանում հուզումների նոր ալիք չբարձրացնելու պատճառով։

«Մենք քաղաքացիական պատասխանատվություն ենք ցուցաբերում և գործում ենք միայն երկրի շահերից ելնելով»,-հավելել են կազմակերպիչները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել