«Թափառական» մականունով շունն ԱՄՆ-ում հաղթող է ճանաչվել ամենատգեղ շների մրցույթում գործող նախագահ Դոնալդ Թրամփին նմանության շնորհիվ, հաղորդում է Associated Press-ը։

«Ամենատգեղ շունը» համաշխարհային ամենամյա մրցույթում թխամազ շնիկն արժանացել է գլխավոր մրցանակին, որն ԱՄՆ-ում տեղի է ունենում արդեն 31-րդ անգամ։

Շան տիրուհին՝ Իվոն Սանտա Ռոսան, մրցույթի ժամանակ շահել է հեռուստաշոուին մասնակցելու իրավունք, 1․5 հազար դոլար և շների ապաստարանին նվիրաբերության միջոցներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել