Իսպանիայի Պալմա դե Մայորկա քաղաքի բնակիչները և տեղական հասարակական կազմակերպությունները խնդրել են քաղաքային իշխանություններին սահմանափակել զբոսաշրջային նավերի և զբոսաշրջիկների թիվը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ակտիվիստներն առաջարկում են թույլատրել՝ օրական միայն մեկ նավ մոտենա քաղաքի նավահանգստին, իսկ զբոսաշրջիկների թիվը նվազեցնել մինչև 3500:

Համաձայն վերջին հետազոտությունների՝ Պալմա դե Մայորկան օդի աղտոտվածությամբ եվրոպական նավահանգստային քաղաքների շրջանում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը Բարսելոնայից հետո: Մեծամասամբ դրա պատճառը զբոսանավերն ու մոտորանավակներն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել