Tert.amLife-ը գրում է.

Դիանա Գրիգորյանի նոր՝ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալը դեբյուտային է 19-ամյա Դիանա Մխիթարյանի համար, որը երաժշտական կրթություն ունի և մտադիր է դերասանական աշխատանքին զուգահեռ ծավալել նաև երաժշտական գործունեություն:

Tert.am Life-ը շոու բիզնեսի նորեկի հետ զրուցել է առաջին քայլերի, երգչուհի դառնալու ցանկության, մինչև այս 3 մլն դիտում ունեցած cover-ի, Կարեն Ասլանյանի հետ մտերմության ու նրա միջոցով շոու բիզնես մտնելու խոսակցությունների մասին:

19-ամյա Դիանան ապրում է Էջմիածնում, թեև գրեթե ամեն օր լինում է Երևանում, նկարահանման գրաֆիկը, նրա խոսքով, բավականին խիտ է: «Սերիալում նկարահանվելու ցանկությունս շատ մեծ էր, սակայն «Անհասցե ծնվածներում» հայտնվելս  շատ պատահական ստացվեց: Բոլորը մտածում են, որ Կարենն է բարեխոսել, որպեսզի  ես նկարահանվեմ սերիալում: Իրականում, նա ինձ առաջարկեց մասնակցել քասթինգի, մասնակցեցի և մի քանի փուլ անցնելուց հետո ընտրվեցի: Շնորհակալ եմ Դիանա Գրիգորյանին ինձ հնարավորություն տալու համար»,- ասաց նա ու հավելեց, որ Կարենը զբաղվում է իր պրոդյուսինգով:

Դիանայի խոսքով՝ Կարենի հետ համագործակցությունը ևս պատահական է ստացվել: «Ես ներկայացրել էի «դուխով» երգի cover տարբերակը, որը Youtube-ում 3 մլն դիտում ունեցավ: Կարենն ինձ նկատել էր ու առաջարկել լինել իմ պրոդյուսերը, համաձայնեցի: Իրականում, շատ ունեի իր կարիքը: Ունեմ նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է Կարենի օգնությամբ: Երաժշտության ու խոսքերի հեղինակն էլ Կարենն է»,- պատմեց Դիանան ու հավելեց, որ սերիալի նկարահանումներին զուգահեռ չի հասցնում շատ զբաղվել երաժշտական կարիերայով, սակայն շուտով նոր երգ կթողարկի:

Դիանան ասաց, որ մասնագիտությամբ երգչուհի է, այս տարի ավարտում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջը՝ Վոկալ-էստրադայի բաժինը: Ուսումը Կոնսերվատորիայում շարունակելու մտադրություն ունի, բայց ոչ այս տարի: Նա շեշտեց, որ հիմա ամեն օր նկարահանումների է լինում, որպեսզի ոչ դասերը, ոչ էլ նկարահանումները չտուժեն, այս տարին բաց կթողնի:

Դիանայի խոսքով՝ վաղուց էր երազում նկարահանվել ֆիլմում: «Ամեն ինչ անում եմ, որ հանկարծ սխալ բան չանեմ: Իհարկե շատ լավ չեմ խաղում, խաղում եմ այնքանով, ինչքանով ստացվում է ինձ մոտ: Ինչպես հասկացա, լավ է ստացվում, որովհետև դեռ ոչ ոքից վատ բան չեմ լսել, իմ խաղի մասին միայն դրական կարծիքներ եմ լսել,- ասաց նա ու հավելեց, որ մասնագիտական կրթության բացակայությունը սկզբնական փուլում բարդություններ էր ստեղծում: -Երբ առաջին օրը նկարահանվում էի, շատ դժվար էր: Դերասաններն ինձ շատ էին օգնում: Մի քանի տեսարան դժվարությամբ եմ խաղացել, բայց թիմի օգնությամբ աշխատանքը հեշտացավ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել