Tert.amLife-ը գրում է.

Երիտասարդ դերասանուհի Տիրուհի Հակոբյանը, որը լսարանին հայտնի դարձավ «Կարմիր բլուր» հեռուստասերիալում ունեցած դերակատարմամբ, նախագծի ավարտից հետո նոր աշխատանքով չներկայացավ հեռուստադիտողներին: Tert.am Life-ի հետ զրույցում Տիրուհին պատմեց չնկարահավնելու պատճառի և ի հայտ եկած առողջական խնդրի մասին: Դերասանուհու հետ զրուցել ենք նաև ամուսնության մասին, քանի որ տարեսկզբին ասել էր, որ իր հարսանիքը նախատեսվում է ամռանը:

Տիրուհին վստահեցնում է՝ առաջարկների պակաս չի ունեցել, պարզապես «Կարմիր բլուրի» նկարահանումների ավարտից հետո իր մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել: Թե ինչ խնդիրների մասին է խոսքով, դերասանուհին մանրամասնել չցանկացավ , միայն նշեց, որ մոտ մեկ ամիս բուժման կուրս է անցել, հիմա իրեն լավ է զգում:

«Այս ընթացքում Հրանտ Թոխատյանի հետ գովազդում ենք նկարահանվել: Բացի այդ, 25 մասանոց ֆիլմում նկարահանվելու առաջարկ եմ ստացել: Նկարահանել ենք առաջին մասը, հուսով եմ՝ նախագիծը կհաստատվի, որովհետև շատ հետաքրքիր է»,- ասաց Տիրուհին ու հավելեց, որ եթե այդ նախագիծը չհաստատվի, առաջիկայում հեռուստադիտողներին այլ նորությամբ կներկայանա, քանի որ առաջարկներ ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել