Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Ստեփան Շաքարյանը: Տեղեկությունը հաստատեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:

Ստեփան Շաքարյանը ծնվել է 1935 թ. հոկտեմբերի 23-ին, Բաքվում: 1952 թ. տեղափոխվել է Երևան: 1954 թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1956 թ. Արամ Խաչատրյանի խորհրդով և հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ, որից հետո՝ Լենինգրադի կոնսերվատորիա։ 1964 թվականին ավարտել է ուսումը և վերադարձել Երևան։

1986-1990 թթ. ՀՀ ռադիոպետկոմի մենակատարների ջազ-անսամբլի հիմնադիր-ղեկավարն է եղել։ 1992 թ.-ից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր է` 1998 թ.-ից: 2009 թվականին «Շարմ Հոլդինգ» ընկերությունը թողարկել է Ստեփան Շաքարյանի «Լուսինը սարերի վրա» ձայնասկավառակը, որը ներգրավվել է «Հայկական ջազ 70» ձայնասկավառակների հավաքածուի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել