Carmenes նախագծի շրջանակներում աշխատող աստղագետները հայտարարել են երկու էկզոմոլորակների հայտնաբերման մասին, որոնք պտտվում են Տիգարդենա աստղի շուրջ։ Այս աստղը թզուկ է. հայտնաբերվել է 2003 թվականին և գտնվում է Խոյ համաստեղությունում։ Ըստ գիտնականների՝ Տիգարդեն աստղն ավելի քան 8 միլիարդ տարեկան է։ Ներկայիս տեխնոլոգիաներով հագեցած աստղագնացն այս աստղին կհասնի մոտավորապես 180 000 տարում։

Տիգարդենի շուրջ մոլորակները հայտնաբերելու համար գիտնականներն օգտագործել են Իսպանիայի Քալար-Ալտոյի աստղադիտարանի նորագույն Carmenes աստղադիտակը։ Սարքը թույլ է տալիս հետևել փոքր աստղերի ճառագայթային արագության յուրաքանչյուր փոփոխության։

Ըստ աստղագետների՝ Teegarden b և Teegarden c էկզոմոլորակները նման են մեր Երկրին, սակայն մի փոքր գերազանցում են դրան իրենց չափերով։ Բացի դրանից՝ կան հույսեր, որ դրանց մակերևույթին միգուցե հեղուկ ջուր հայտնաբերվի։

«Այս երկու մոլորակները հիշեցնում են Արեգակնային համակարգի մոլորակներին։ Դրանք տեղակայված են այսպես կոչված բնակելի գոտում, որտեղ հնարավոր է՝ ջուր լինի»,- հայտնել է աշխատանքի հեղինակներից մեկը՝ Հեթինգենյան համալսարանի աստղաֆիզիկոս Մատիաս Ցեհմեյսթերը։ Իսկ եթե այդ մոլորակներն ունեն մթնոլորտ, ապա դրանք ամբողջությամբ համապատասխան կլինեն այնտեղ կյանք սկսելու համար։

Ինչպես հայտնում են ուսումնասիրողները, Teegarden b-ի մակերևույթի ջերմաստիճանը 0°-ից 50°C է, ամենայն հավանականությամբ՝ միջինում 28°C։ Քանի որ Teegarden c-ն ավելի հեռու է գտնվում, դրա մակերևույթի ջերմաստիճանը ավելի սառն է և նման է Մարսի ջերմաստիճանին՝ շուրջ -47°C։

Մոլորակների զանգվածների գնահատականները գրեթե հավասար են, համապատասխանաբար՝ մեր մոլորակի զանգվածի 1,25 և 1,33 անգամը։ Իսկ աստղի շուրջ պտույտ կատարելու տևողությունները համապատասխանաբար հավասար են 4,91 և 11,4 երկրային օրվա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել