Հյուսիս՝ Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների կտրուկ սրացում + հարավ՝ Իրան-ԱՄՆ փոխադարձ ռազմատենչ սպառնալիքներ + արևմուտք և արևելք՝ Ադրբեջանն իր նեոֆաշիստական, հակահայկական քաղաքականությամբ = ակնհայտ է, որ այս իրավիճակը շատ լուրջ տարածաշրջանային ցնցումների պատճառ կարող է հանդիսանալ, որը իր հերթին կարող է շատ վտանգավոր զարգացումների տանել։

Բոլոր դեպքերում մեզ համար հիմա չափազանց կարևոր է ճիշտ մանևրել և անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի թույլ չտանք հանկարծ տարածաշրջանում քաոսային զարգացումներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել