Reddit-ում ինքնախաբեության իրենց փորձի մասին խոսել են օգտատերերը․գրանցվել է ավելի քան 16 հազար մեկնաբանություն՝ տեղեկացնում է lenta.ru-ն։

Ամենից հաճախադեպ ինքնախաբեությունն օրվա ռեժիմի և կենսակերպի մասին է: Օգտատերերից մեկը խոստովանել է, որ ինքը բազմիցս խոստացել է ինքն իրեն սկսել աղցաններ ուտել ու վազել, բայց փոխարենը սթրեսի դեմ պայքարում է մակարոնեղենով և գինու օգնությամբ: Մյուսը գրում է, որ վաղուց ցանկանում է օրն սկսել մեդիտացիայով, բայց փոխարենը անցկացնում է ժամանակը բջջային հեռախոսով: «Եվս մեկ սերիա Netflix-ի մասին»,- պատմում է մեկ այլ օգտատեր, հետո անընդմեջ դիտում է 10 սերիա:

«Ես ինձ ասում եմ, որ ամեն ինչ լավ է, և ինձ բժիշկ պետք չէ, հետո նորից ընկճախտի մեջ եմ ընկնում, և ուժ չեմ ունենում բժիշկ գտնելու»,- գրում է մեկ ուրիշը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել