«Մարդիկ հազվադեպ են հաջողության հասնում, եթե զբաղված են այն գործով, որն իրենց հաճույք չի պատճառում»։

Հազվադեպ է պատահում, որ մարդիկ հեշտորեն գտնում են իրենց սիրած գործը։ Երբեմն միակ ու ամենասիրելի գործը գտնելու համար հարկավոր է լինում բազում բաներ փորձել։

Համեմատեք ներքին զգացողություններն այս ցանկի 5 կետերի հետ․

  1. Այդ գործը դուք կարող եք անել ցանկացած պահի և ցանկացած իրավիճակում։
  2. Դուք աշխատանքի մեջ եք մտնում վայրկենապես և երկար ժամանակով։ Սիրելի աշխատանքի վրա կենտրոնացվածությունը նման է մեդիտացիայի։ Ժամանակը և շուրջբոլորը տեղի ունեցող իրադարձությունները դադարում են գոյություն ունենալ։
  3. Դուք անընդհատ ցանկանում եք մասնագիտական նոր գիտելիքներ ստանալ և ձգտում եք մասնագիտական աճի։ Դուք մասնակցում եք քննարկումների, որոնք կապված են ձեր սիրելի աշխատանքի հետ։
  4. Դուք անհատույց կիսվում եք ձեր փորձով այլ մարդկանց հետ։ Դուք այդ գիտելիքները շատ հեշտ եք ձեռք բերում, այդ պատճառով էլ պատրաստ եք կիսվել դրանցով։ Ձեզ չի անհանգստացնում այն միտքը, որ ինչ-որ մեկը ձեր գիտելիքները օգտագործելով կարող է դառնալ ձեզանից լավը։
  5. Դուք բաց եք ցանկացած նոր բանի համար։ Սիրելի աշխատանքը հզոր լիցքեր է հաղորդում ձեզ, որը դուք ցանկանում եք և պատրաստ եք ծախսել հետաքրքիր գործի վրա։ Դուք բաց եք նոր ծանոթությունների, ճանապարհորդությունների և փորձարկումների համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել