Armsport.am-ը գրում է.

Ամստերդամի «Այաքսի» և Հոլանդիայի ազգային հավաքականի պաշտպան Մաթիաս Դե Լիգտի համար մղվող տրանսֆերային պայքարը շարունակվում է։ 

Ինչպես տեղեկացնում է AS-ը, հոլանդացի պաշտպանին գնելու պայքարին միանում է Մադրիդի «Ռեալը»։ 19-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսը», «Բարսելոնան» և «Պարի Սեն Ժերմենը»։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ Մաթիաս Դե Լիգտը ընտանիքի հետ ներկա պահին հանգստանում է Միացյալ Նահանգներում՝ Մայամիում։ Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները մտադիր են իմանալ, թե արդյոք ֆուտբոլիստը հետաքրքրված է «Սանտիագո Բեռնաբեու» տեղափոխությամբ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել