168.am-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ՀՀ դատական համակարգում վեթթինգի իրականացման վերաբերյալ հստակ մեխանիզմներ է ցանկանում լսել իշխանությունից և Բարձրագույն դատական խորհրդի թեկնածու Վիգեն Քոչարյանից: Այս մասին Ազգային ժողովում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ նշելով, որ բարեփոխումները պետք է տեղի ունենան լայն կոնսենսուսի շրջանակներում:

«Այսօրվա քննարկումները ԲԴԽ թեկնածուի շուրջ վերածվեցին ավելի գլոբալ հարցերի քննարկման, որից մեկը վեթինգն էր: Ես վերահաստատում եմ ԲՀԿ դիրքորոշումը, որ բոլոր գործընթացները, որոնք ընթանում են ՀՀ դատական համակարգում և բոլոր բարեփոխումները պետք է իրականացվեն բացառապես լայն կոնսենսուսի շրջանակներում, և հաշվի առնելով թե՛ Սահմանադրությունը, թե՛ օրինական դաշտը: Շատ կարևոր է քննարկել այն գործիքակազմը, մեխանիզմը և համակարգը, որը ներդրվելու է»,- ասաց Աբովյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել