Shantnews.am-ը գրում է.

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն այսօր լրագրողների հետ խոսել է նոր կառավարության օրոք ռուս-հայկական հարաբերությունների զարգացման մասին: Նա շեշտել է, որ վերջին տարվա ընթացքում Փաշինյան-Պուտին հանդիպումները բավական հաճախ են եղել: Նա նաև անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի և Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հանդիպմանն ուղղված Հայաստանի իշխանության դիրքորոշմանը: Նա մասնավորապես նշել է.

«Ինչո՞ւ Ռուսաստանի ներկայացուցիչները չեն կարող հանդիպել և շփվել Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչների հետ: Ինչո՞ւ է դա վատ: Մեզ միշտ մեղադրել են, թե այ, դուք, ռուսներդ միայն իշխանության ներկայացուցիչների հետ եք շփվում, իսկ ամերիկացիները շփվում են բոլոր ասպարեզների ներկայացուիցչների հետ: Շփվում ենք տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ ու էլի լավ չէ, պարզվում է չի կարելի շփվել այս կամ այն քաղաքական գործչի հետ:

Եթե Քոչարյանը լիներ դատապարտված ու շփվեին, այս իրավիճակը ես մի կերպ դեռ կհասկանայի, բայց կներեք, դեռ չկա դատական որոշում: Կա´մ մենք շարժվում ենք իրավական կարգավորումներով, կա´մ մենք ունենք հեղափոխական քաղաքական նպատակահարմարություն: Այդ երկուսը դժվար է համատեղելը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել