Ուրեմն՝ ամերիկացիք Սաակաշվիլուն քսի են տալիս Օսիայի վրա: Ռուսները բազմիցս զգուշացնում են, որ տենց բան չանի: Մեկ ա, անում ա: Ռուսները շատ սպասելիորեն պատժում են: Ո՞վ ա մեղավոր... Ճիշտ ա, ռուսները: Եթե դուք տրամաբանություն չեք տեսնում էս շղթայի մեջ, ուրեմն՝ ձեզ ահագին անակնկալներ են սպասում, բայց արդեն Հայաստանում, որովհետև նույն սցենարիստներն են աշխատում:

Ու առաջադեմ վրաց երիտասարդությունը չի հարցնում, թե ոնց եղավ, որ, միլիարդավոր գրանտեր ստանալով, Վրաստանը հազիվ հասավ Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին, Հայաստանի, որը ավերիչ երկրաշարժից հետո 30 տարի շարունակ պատերազմում է, չունի ծով, չունի նորմալ հարևան ու չունի որևէ ռեսուրս՝ բացի ռազմահայրենասեր շիզոֆրենիկներից:

Չէ, մեղավորն ինչ-որ ռուս պատգամավոր էր, ով ելույթ ունեցավ ուղղափառների համաժողովին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել