Panorama.am-ը գրում է.

«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը ասուլիսում ներկայացրեց  16-րդ «Ոսկե ծիրանի» միջազգային մրցույթային, տարածաշրջանային կարճամետրաժ մրցույթային, «Տարածաշրջանային համայնապատկեր», «Ծուռ ծիրան» ծրագրերը, հետահայաց ցուցադրությունները:

Նա նշեց, որ այս տարի տեսակային սահմանափակում չեն ունեցել տարբեր ծրագրերում։

«Սահմանափակում չունենալը մեզ համար կարևոր էր, որ հանդիսատեսը տեսակային տարանջատում իր բանականության մեջ չունենա ֆիլմը գնալուց առաջ։ Այսինքն երբ նայում է ծրագիրը, կարող է հանդիպել դոկումենտալ, կիսադոկումենտալ խաղարկային ֆիլմերի և այլն։ Հատկապես հիմա կինոյում այդ սահմանափակումները գնալով ավելի հարաբերական են դառնում»,- ասաց նա։

Կարեն Ավետիսյանը նշեց, որ միջազգային լիամետրաժ մրցույթային ծրագրում  հազվադեպ է ընդգրկված լինում հայկական ֆիլմ․ այս տարի կա. «Մեկ տարի առաջ Հայաստանի Ազգային կինոակադեմիայի և «Ոսկե ծիրան» կինոափառատոնի  միջև կնքվել էր համաձայնագիր, ըստ որի լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթած լիամետրաժ ֆիլմը, տվյալ դեպքում Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր», մտնում է առանձին միջազգային մրցույթ»։

Միջազգային լիամետրաժ մրցույթը ընդգրկված են Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ և Լիզ» (Մեծ Բրիտանիա), Բուրաք Չևիքի «Կապվածություն» (Թուրքիա/Կանադա/Ֆրանսիա), Յուրիս Կուրսիետիսի «Օլեգ» (Լատվիա/Լիտվիա/Բելգիա/Ֆրանսիա), Շավի Սալայի «Գիեդանիի պորտը» (Մեքսիկա), Դընի Կոտեի «Անհետացած քաղաքների հավաքածու» (Կանադա), Սուհաիբ Գասմելբարիօ «Խոսելով ծառերի մասին» (Ֆրանսիա/ Սուդան/ Չադ/ Գերմանիա/Քաթար), Նինո Ժվանիայի «Շքերթ» Վրաստան, Կանտեմիր Բալագով «Լողլողը» (Ռուսաստան), Հասան Ֆազիլիի «Կեսգիշերային ճամփորդը» (ԱՄՆ/ Մեծ Բրիտանիա/Կանադա/Քաթար), Տեոնա Ստրուգար Միտևսկայի «Աստված գոյություն ունի, անունն էլ՝ Պետրունյա» (Մակեդոնիա/ Բելգիա/ Սլովենիա/ Ֆրանսիա/ Խորվաթիա), Ցզյան Սինի «Ձմեռ ձմռանից հետո» (Չինաստան), Միմի Մալայանի և  Արթուր Մուրադյանի «Անպետության դիվանագետը» (ԱՄՆ), Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» (Հայաստան) կինոնկարները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել