Yerkir.am-ը գրում է.

Իրանն, ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձի, հայտարարել է, որ Իրանի դեմ ցանկացած գրոհ կունենա տարածաշրջանային և միջազգային հետևանքներ։ Այդ մասին, ըստ РИА Новости-ի, հայտնում է «Ռոյթերս»-ը` իրանական կառավարական աղբյուրներին հղումով:

Գործակալության տվյալներով` Իրանն այս գիշեր Օմանի միջոցով Թրամփից նախազգուշական ուղերձ է ստացել գրոհի մասին: Թեհրանին սահմանափակ ժամանակ է տրվել պատասխանի համար:

«Մենք հստակ հասկացրեցինք, որ մեր առաջնորդը դեմ է ցանկացած բանակցությունների, սակայն ուղերձը կփոխանցվի, որպեսզի նա որոշում կայացնի: Սակայն մենք փոխանցեցինք Օմանի իշխանություններին, որ Իրանի դեմ ցանկացած գրոհ կունենա տարածաշրջանային և միջազգային հետևանքներ»,-ասել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-Իրան հարաբերություններն  ավելի են լարվել այն բանից հետո, երբ Իրանը խոցել է իր օդային տարածքը խախտած ամերիկյան անօդաչու:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է Իրանին հարված հասցնել` ի պատասխան ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցելուն, սակայն վերջին պահին  չեղարկել է գործողությունը: Այդ մասին հայտնում էր The New York Times-ը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել