Բաղադրամասեր

4 բաժակ թթվասերին՝

4 բաժակ շաքարավազ,

1 կգ կարագ,

3 թ/գ սոդա,

10 հատ ձու,

4 տուփ խտացրած կաթ,

շոկոլադ և ալյուր։

Պատրաստման եղանակը

100 գ կարագը լավ հարել, 3 ձուն և 1 բաժակ շաքարավազը լավ հարել, ավելացնել 2 բաժակ թթվասեր` 1 թ/գ սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր:

Բաժանել 7 գնդի:

Թխել առանձին-առանձին:

Կրեմը պատրաստելու համար հարկավոր է 2 տուփ խտացրած կաթը 2 ժամ եռացնել, 2 ձվի դեղնուցը 1 բաժակ շաքարավազով հարել: 400 գ կարագը փափկեցնել, լավ հարել:

Բոլորը միասին լավ խառնել, քսել շերտերին: Վրան քերել շոկոլադե սալիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել