Aysor.am-ը գրում է.

Կարծում եմ՝ վերջին ժամանակներում ոստիկանությունը գերազանց է կատարում իր պարտականությունները, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

«Նրանք, ովքեր կփորձեն ինքնահաստատվել, կարժանանան ոստիկանության շատ կոշտ, օրենքի սահմաններում հակահարվածին», - ասաց նա։

Դիտարկմանը, որ ոստիկանությունը վերջին շրջանում առանց պատճառների բերման է ենթարկում «Ադեկվատ» խմբի և«ՎԵՏՕ» շարժման սևազգեստ ցուցարարներին՝ այդպիսով փորձելով արհեստականորեն հանրությանը հայտնի դարձնել նրանց, Վալերիյ Օսիպյանը նկատեց, որ նշված անձանց բերման ենթարկելն ամենևին կապ չունի վերջիններիս հագուստի գույնի հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել