Louis Vuitton Moսt Hennessy (LVMH)-ի սեփականատեր Բեռնար Առնոն դարձել է աշխարհում 100 մլրդ դոլարից ավելի կարողություն ունեցող երրորդ մարդը: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը:

Հրատարակությունն Առնոյի ակտիվները գնահատել է 100,4 մլրդ դոլար:

Ավելի վաղ 100 մլրդ դոլարի նշագիծը հաղթահարել են Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը եւ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 119 եւ 106 մլրդ դոլար կարողությամբ համապատասխանաբար:

Նշվում է, որ տարեսկզբից Առնոյի ակտիվներն աճել են 43 տոկոսով՝ կապված LVMH-ի բաժնետոմսերի արժեքի մեծանալու հետ:

Bloomberg-ի գնահատմամբ՝ այժմ նրա կարողությունը կազմում է Ֆրանսիայի համախառն ներքին արդյունքի ավելի քան 3 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել