Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը որոշում է կայացրել ապագայի հարցում:

Իսպանացի ֆուտբոլիստը որոշել է տեղափոխվել ոչ թե «Բավարիա», այլ «Մանչեսթեր Սիթի»: Վստահեցնում է Kicker-ը: Ռոդրին ցանկանում է աշխատել Պեպ Գվարդիոլայի հետ:

Այժմ մյունխենյան ակումբը ստիպված պետք է ընտրություն կատարի այլ խաղացողների միջև:

Մյունխենցիների սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը Ռոդրիին իդեալական տարբերակ էր համարում հենակետային գոտում:

Հավելենք, որ երեկ Մադրիդի «Աթլետիկոն» հայտարարել էր Մարկո Լյորենտեի հետ պայմանագիր կնքելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել