«Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո սկսեցին շրջանառվել նաև կառավարության այլ անդամների անուններ, որոնց աշխատանքից «Իմ քայլը» խմբակցությունում դժգոհ են: Մասնավորապես, խմբակցության մի որրքշ հատվածը և, առավել ևս, արտաքին հարաբերությունների հանձ­նաժողովի անդամները դժգոհ են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքից՝ նրան համարելով թույլ նախարար: 

Այդ դժգոհությունների պատճառ է հանդիսացել նաև այն հանգամանքը, որ Զոհրաբ Մնացականյանը նոր չէ համակարգում, մտերիմ է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, այսինքն՝ «թավշյա» նախարար չէ: 

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց տեղեկությունը ճշտել արտաքին հարաբերու­թյունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանից, սակայն վերջինս, իր սովորության համաձայն, անօ­գուտ ջանքեր էր գործադրում ինֆորմացիայի աղբյուրն իմանալու և նոր դրանից հետո պատասխանելու համար: Հետո նահանջեց՝ ասելով, թե, օրինակ, ինքը դժգոհ չէ նախարարի աշխատանքից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել