ԱԺ-ն հերթական նիստերի և նստաշրջանի ավարտից հետո այսօր հրավիրել է ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու հերթական նիստերի օրակարգում կիսատ մնացած հարցերը։

ԱԺ-ն քննարկված օրենքի նախագծերի քվեարկությունից հետո կշարունակի քննարկել Հարկային օրենսգրքի մեծ փաթեթը։

Օրակարգում է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը։

Այսօր խորհրդարանին կներկայացվի նաև Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել