Armsport.am-ը գրում է.

Ուիլ Թոմսոնի մեծագույն նվաճումը ֆուտբոլում եղել է «Պրեսթոնի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելը Football Manager համակարգչային խաղով։ Բայց անցած ամառ որպես զբոսաշրջիկ Հայաստան գալուց և սիրահարվելուց հետո, նա հիմա երազում է Եվրոպական իրական հեքիաթի մասին։

Այսպես է բրիտանական The Sun պարբերականը սկսել է իր հոդվածը, որում պատմում է հայկական նորաստեղծ «Դիլիջան» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Ուիլ Թոմսոնի մասին։

«Ոչնչից ստեղծելով ակումբ ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ երկրի երկրորդ ուժեղագույն դիվիզիոնում հանդես գալու իրավունք ստանալով՝  «Քրիսթալ Փելասի» երկրպագու Թոմսոնը չի տեսնում որևէ պատճառ, թե ինչու իրենք մոտ ապագայում չեն կարողանալու եվրոպական մեծ խաղերին մասնակցելու հնարավորություն ունենալ»,- գրում է պարբերականը։

31-ամյա լոնդոնցին նաև պատմել է, թե ինչպես առաջին անգամ որոշեց այցելել Հայաստան ու ինչ տպավորություններ ուներ մեր երկրից․

«Թողեցի աշխատանքս ու որոշեցի ճամփորդել։ 6 ամիս մնացի Կոստա Ռիկայում և որոշեցի ինչ-որ տեղ գնալ՝ նախքան Ասիա շրջագայությունս։ Մտածում էի՝ Հայաստանն արաբական մշակույթ ունեցող երկիր է ու շրջապատված է լինելու անապատով։ Որևէ հուշում չունեի, թե այն որտեղ է։

Երբ ժամանեցի Հայաստան, երկրում հեղափոխություն էր, իշխանափոխություն էր տեղի ունեցել։ Բայց Հայաստանում ապրելը խելագարության աստիճան մատչելի է։ Կարող ես ամսական ընդամենը 75 ֆունտով ապրել այստեղ։ Հանդիպեցի մի աղջկա, ով օգնում էր երեխաներին, որոշեցի մի փոքր էլ մնալ»,- պատմել է անգլիացին։

Թոմսոնը պատմել է նաև այն մասին, թե ինչպես է կայացել իր և ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի զրույցը․

«Նա շատ է սիրում անգլիական ֆուտբոլ և «Արսենալի» երկրպագուն է։ Նա սիրում է Հենրիխ Մխիթարյանին, որն այստեղ աստված է։ Նա ինձ հարցրեց՝ արդյոք կցանկանա՞նք միանալ Առաջին լիգային։ Թիմերը սովորաբար պետք է մանկապատանեկան 7 թիմ ունենան և ՈւԵՖԱ-ի A կատեգորիա ունեցող նվազագույնը 3 մարզիչ, որպեսզի համապատասխանեն չափանիշներին։ Մենք միայն ունեինք երեխաներ, ովքեր եկել էին փողոցներից ու ես նախկինում մարզչական փորձ չունեի, բայց մեկ զանգից հետո նա ասաց, որ մեզ կընդառաջեն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել