Operativ.am-ը գրում է.

Աշխարհը հույս ունի, որ Հյուսիսային Կորեան եւ Միացյալ Նահանգները կկարողանան շփվել միմյանց հետ, եւ որպեսզի բանակցությունները հաջող լինեն, ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ժամանակ։ Նա բարձր է գնահատել Փհենյանի միջուկաթափման ջանքերը, տեղեկացնում է Reuters-ը։

Ցզինպինը նշել է, որ եկել է Փհենյան, որպեսզի ամրապնդի ավանդական բարեկամությունն ու առաջ մղի քաղաքական գործընթացը Կորեական թերակղզու հիմնախնդրի լուծման համար։ Նա դրական է գնահատել թերակղզում խաղաղության եւ կայունության ապահովման եւ միջուկաթափմանն աջակցելու Հյուսիսային Կորեայի ջանքերը։

Իրավիճակը Կորեական թերակղզում վերաբերում է նաեւ կայունությանը տարածաշրջանում։ Միջազգային հանրությունը հույս ունի, որ Հյուսիսային Կորեան եւ Միացյալ Նահանգները կկարողանան բանակցություններ վարել եւ հասնել արդյունքների»։

Նրա խոսքով՝ Չինաստանը պատրաստ է ուժերի ներածին չափ օգնություն ցուցաբերել Հյուսիսային Կովկասի հիմնախնդիրների լուծմանը անվտանգության եւ զարգացման գործում։

Կիմ Չեն Ընը նշել է, որ անցած տարի Հյուսիսային Կորեան նախաձեռնել է բազմաթիվ դրական քայլեր, որպեսզի խուսափի լարվածությունից։ «Բայց նրանք դրական պատասխան չեն ստացել համապատասխան կողմից։ Դա այն չէ, ինչ Հյուսիսային Կորեան կցանկանար տեսնել»,- նշել է նա։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել