Կինոթատրոններում ցուցադրվելու է «Վրիժառուներ։ Վերջնախաղ»-ի ամբողջական տարբերակը։

Վերջին մասի թարմացված տարբերակում կան նաև չցուցադրված դրվագներ։ Այս տեղեկությունը հաստատել է նաև Marvel Studios-ի նախագահ Քևին Ֆայգին։ Նա նշել է, որ ցուցադրությունը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ։

Ավելի վաղ հայտնի էին դարձել MTV Movie & TV Awards 28-րդ մրցանակաբաշխության հաղթողների անունները։ «Վրիժառուներ. Վերջնախաղ» ֆիլմը ճանաչվել է 2019 թվականի լավագույն ֆիլմ։ Բացի այդ՝ ֆիլմը հաղթել է նաև «Լավագույն հերոս» և «Լավագույն չարագործ» անվանակարգերում։ Հաղթողները Թոնի Սթարկն ու Թանոսն էին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել