168.am-ը գրում է.

ԱԺ-ում այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացնելով նախարարության 2018 թվականի բյուջեով  նախատեսված հաշվետվությունը՝ նշեց, որ պետք չէ իրենց համոզել, որ ժողովրդի վիճակը վատ է, քանի որ իրենք ժողովրդի կառավարությունն են։

Արձագանքելով նախարարի այս խոսքին՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն արտահայտեց իր զարմանքը։

«Տիկին Բաթոյան, բոլորից կսպասեի նման արտահայտություն, բայց ոչ ձեզանից, մի անգամ պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ ժողովրդի կառավարության վրա չգոռանք։ Կարծես թե մնացածը թուրքի բաշիբոզուկներ են, դուք էլ ժողովրդի կառավարությո՞ւն։ Մենք բոլորս էլ ժողովրդի կառավարություն ենք»,- ասաց Ս. Բագրատյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել