Կանադական ամսագիրը հրապարակել է գիտնականների երկարատև ուսումնասիրության արդյունքները, որոնք ստուգել են, թե ինչպես է մանկական անուշադրությունն ազդում երեխայի ապագայի վրա: Գիտնականներն օրինաչափություն են նկատել, ըստ որի՝ անուշադիր երեխային ապագայում ցածր աշխատավարձ է սպասում:

«Սկզբում մենք ուզում էինք վերլուծել տղաների և աղջիկների աշխատանքի վարձատրության տարբերությունը: Մենք ենթադրում էինք, որ աշխատավարձի վրա կարող է ազդել մանկության ժամանակ հիպերակտիվությունը, սակայն պարզվեց, որ այդ գործոններն այդքան կարևոր չեն, որքան ամենասովորական անուշադրությունը»,- պնդում են գիտնականները:

Հետազոտողները կարծում են, որ ուշադրության և կենտրոնանալու մակարդակն ընկնում է տեխնոլոգիաների արագ զարգացման պատճառով: Ժամանակակից դեռահասները կարող են արագ անցում կատարել թեմաների միջև առանց դրանց մեջ խորանալու: Դա հանգեցնում է նրան, որ երեխաները չեն օգտագործում մտածողական բարդ կոնստրուկցիաներ և տառապում են ուշադրության պակասից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել