Tert.am-ը գրում է.

18:20

Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը նախքան առարկությունը ներկայացնելը փոքր դիտողություն արեց: Նա նշեց, որ իրականում շատ դժվար է, սխալ հասկացված լինելու խնդիր կա, և ցավակցեց տուժողների իրավահաջորդներին:

«Տեղեկացա նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին: Ես ուզում եմ խոսքս ուղղել այն մարդկանց, որոնք իրենց համակրանքն են ցույց տալիս պաշտպանական կողմին կամ մեր վստահորդին, չեմ ուզում խոսել մյուս խմբի մարդկանց մասին. որևէ մեկը՝ կլինի ներկա դահլիճում, կամ դատարանի դահլիճից դուրս կանգնած, կամ սոցիալական ցանցում այս պրոցեսին հետևող մեկնաբանություն գրող, որևէ մեկը չհամարձակվի մի թթու խոսք ասել տուժողներին, տուժողների իրավահաջորդներին:

Խիստ ձևով պահանջում եմ, որևէ մեկը նման գործողություն իրեն թույլ չտա, ոչ միայն ավելորդ արտահայտություն, ավելորդ շարժում իրեն թույլ չտա ու ասեմ, որ այս դատական նիստով ամփոփում եմ սրա մասին ասելիքս, բայց դատական նիստից դուրս այս հարցին կանդրադառնամ»,- շեշտեց նա: 

17։50


Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական ակտը կհրապարակվի հունիսի 25-ին։ Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել