ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի բնակիչը ջեք փոթ է շահել իր ծննդյան օրը, հաղորդում է UPI լրատվական գործակալությունը:

Դենիս Ռեսլերը որոշել էր հոբելյանը նշել տեղի խանութներից մեկից Carolina Millions վիճակախաղի տոմս ձեռք բերելով: Ի զարմանս նրա՝ շահումը մեկ միլիոն դոլար է կազմել:

Ռեսլերը կարծում է, որ տեղի ունեցածն անհավանական է: «Սա կարող է փոխել իմ կյանքը»,- ասել է նա: Ամերիկացին ծրագրում է մի քանի տարի հետո թոշակի անցնել, բայց կշարունակի մասնակցել խաղարկությանը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ Միչիգան նահանգի Պորտլենդ քաղաքում տղամարդը ջեք փոթ է շահել հերթում կանգնած անծանոթուհու խոսքերի շնորհիվ: Ամերիկացին նախատեսում է դրամական շահումով ուղևորվել Կոլորադո: Նրա խոսքերով՝ վիճակախաղում հաղթանակը նրան օգնել է ազատվել սթրեսից և ավելի լավ ինքնազգացողություն ունենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել