Yerkir.am-ը գրում է.

Անկարայի 17-րդ Ծանր հանցագործությունների դատարանը վճիռ է կայացրել Թուրքիայում ահաբեկիչ համարվող կրոնական առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներ վերաբերյալ:

Դատավճիռը հրապարակվել է Անկարայի Սինջան շրջանում գտնվող դատարանի շենքում: Ընդհանուր առմամբ գործով անցնում է 224 մեղադրյալ, այդ թվում նաև Թուրքիայի Ռազմաօդային ուժերի հրամանատար Աքըն Օզթյուրքը:

Դատարանը 17 մեղադրյալի դատապարտեց 141 ցմահ ազատազրկման: Այս 17 զինվորականները սահմանադրական կարգ տապալելու համար դատապարտվել են մեկական ցմահ ազատազրկման, իսկ ևս 139 ցմահ ազատազրկմա են դատապարտվել Անկարայում զոհված 139 քաղաքացիների գործով: Եվս մեկ ցմահ ազատազրկում ավելացել է «նախագահի դեմ մահափորձ» հոդվածով:

Նշենք, որ 2016 թ. հուլիսի 15-ի անհաջող ռազմական հեղաշրջման հետևանքով մահացել էր 251 մարդ. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել