Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում մոտ երկու շաբաթ բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնց մասնակիցները դեմ են արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշմանը: 

Ընդհանուր առմամբ փողոցային ցույցերին մասնակցել է 2 մլն մարդ (բնակչության 25%-ը), որոնք արգելափակել են գլխավոր փողոցները, կառավարության շենքը:

Լսելով ցուցարարների այսքան մեծ թվի մասին՝ առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե ցույցերից հետո Հոնկոնգի փողոցներում իրական քաոս, խառնաշփոթ է տիրել, ամեն ինչ տակնուվրա է արված եղել:

Սակայն Bored Panda կայքի հրապարակած ուշագրավ ֆոտոշարքն ապացուցում է հակառակը: Ներկայացված լուսանկարներն ապացուցում են, թե որքան կարգապահ ու հարգալից են հոնկոնգցիները նույնիկ զանգվածային ցույցերի ժամանակ:

Ցուցարարները հեղեղել են փողոցները

Ցույցին մասնակցող ուսանողները ժամանակ են գտնում քննություններին նախապատրաստվելու համար

Hong Kong Students Studying For Their Finals While Protesting

1,3 մլն հոգանոց բողոքի ակցիայի ավարտից հետո փողոցները բացարձակ մաքուր են եղել

Level Of Tidiness In Hong Kong After A Protest Of 1.3 Million People!

Ցուցարարների «բանակը» ճեղքվում է շտապօգնության մեքենային, ինչպես նաև հանրային տրանսպորտին ճանապարհ տալու համար:

Ցուցարարներն իրենցից հետո մաքրում են տեղանքը:

Hong Kong Protestors Cleaning Up The Field After The Protest

A Small Crowd Is Back Outside The Hong Kong Government Offices...to Clean Up The Rubbish. To Sort Out Recyclables And Unused Materials, And Clean Up The Rubbish. Incredible

Ցուցարարները նախապես մայթերին մաքուր ջրով շշեր են տեղադրում մասնակիցների համար

Impressive How Thoughtful And Organised These Protestors Are. Bottles Of Water Are Left Along Pavements And Other Strategic Areas So People Can Douse Themselves, And Put Out Teargas Grenades When Police Move In

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել