«Վաշինգտոնում սպասվող Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը Հայաստանում աշխուժացրեց արցախյան գործընթացի վերաբե­րյալ դիտարկումները, որոնք հատկապես թավշյա հեղա­փոխությունից հետո առանց այդ էլ պասիվ վիճակում կար­ծես թե չեն եղել: Գրեթե կաս­կած չկա, որ Վաշինգտոնի հանդիպումը չի լինի ճակա­տագրական կամ բեկումնա­յին, և այդպիսի հանդիպում տեսանելի ապագայում հա­զիվ թե հնարավոր է նշմարել, եթե Հայաստանը կամ Ադրբեջանը թույլ չտան բավակա­նին կոպիտ դիվանագիտա­կան կամ ռազմաքաղաքական վրիպում:

Ըստ այդմ՝ մենք կարող ենք խոսել տակտիկական դիրքա­յին պայքարի մասին, որ կողմե­րը վարում են իրենց ռազմավա­րության շրջանակում: Այստեղ է ահա, որ հայկական կողմում հարցերն այդ տեսանկյունից, կարծես թե, ավելի շատ են, քան Ադրբեջանում: Որովհետև Ադրբեջանի ռազմավարությունն այդ իմաստով շատ պարզ է, և Բաքուն դրա մասին հայտարա­րել է բաց ու հայտարարում է պարբերաբար առանց նախա­պայմանի տարածքների պա­հանջ և պատերազմի սպառ­նալիք, որևէ կերպ չքննարկե­լով Արցախի կարգավիճակը: Ֆորմալ, տեսանելի առումով հայտարարվածը դա է:

Իրականում վիճակը գուցե այլ է, բոլորովին տարբեր, և Բա­քուն իրականում գուցե ամենևին նույնքան կարծր չէ իր պահ­վածքում կամ հարցադրումնե­րում, բայց դա արդեն այլ խո­սակցության առարկա է: Ո՞րն է հայկական կողմի ռազմավա­րական նշաձողը, սա հարց է, որը մի կողմից, կարծես թե, բարձրաձայնված է արդեն մոտ

երկու կամ ավելի տասնամյակ, մյուս կողմից, սակայն, այդ նշաձողի ժամանակավրեպ լինելն ու վտանգավորությունը ակնա­ռու դարձավ Ապրիլյան պատե­րազմում:

Խոսքը Արցախի անկախ կար­գավիճակի մասին է, որի դիմաց հայկական կողմը դիտարկում է տարածքների հանձնման հնա­րավորություն: Համենայնդեպս, ֆորմալ մակարդակում այդպես է: Իրական ռեժիմում պատկերը կարող է այլ լինել, սակայն ֆոր­մալ ռազմավարական նշաձողերը ոչ ֆորմալ մակարդակի համար վճռում են շատ բան՝ ոչ ամեն ինչ, սակայն շատ բան: Իսկ խնդիրն այն է, որ Արցախի աներկբա անկախությունը կամ ինքնորոշումը՝ հետագայում Հայաստանին միանալու հեռանկարով, անկասկած, ճիշտ նշաձող է, սակայն այն քիչ է, որ­պես հայկական պետականու­թյան անվտանգության նշաձող, որովհետև, անգամ փաստաթղթավորված այդ կարգա­վիճակի դեպքում, հայկական կողմն այն, փաստորեն, ձեռք է բերում ռազմավարական դիրքային զիջման գնով:  

Իսկ որևէ մեկը կարո՞ղ է երաշխավորել հաջորդ պատերազմի բացա­կայություն, այն էլ ժամանակա­կից փոփոխական աշխարհում և այն էլ Կովկասում, որտեղ եր­բեք ոչինչ երաշխավորված չի եղել ավելի, քան պարբերական կոնֆլիկտներն ու ռազմական բախումները:

Ըստ այդմ՝ ակնառու է դառնում մեր ֆորմալ ռազմավարական նշաձողի և հայկական պետա­կանության իրական վտանգնե­րի, ռիսկերի և մարտահրավեր­ների անհամաչափությունը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել