Ամերիկացի ֆիզիկոսների կողմից ստեղծված ատոմային ռադիոյով առաջին անգամ երաժշտություն են հաղորդել, գրում են լրատվամիջոցները:

Աշխարհի առաջին ատոմային ռադիոն հնչեցրել է ստերեոֆոնիկ կոմպոզիցիա, որը հաղորդվել է ամպլիտուդային մոդուլյացիայի օգնությամբ:

Այս գաղափարը հայտնվել է 2014 թ.-ին, երբ ֆիզիկոսները Քրիստոֆեր Հոլոուեյի ղեկավարությամբ որոշել են, որ զգայուն էլեկտրամագնիսական ճառագայթման ընդունիչները կարող են ստեղծվել Ռիդբերգի ատոմների հիման վրա:

Նշվում է, որ ատոմային ռադիոյի օգնությամբ ստացված ազդանշանների որակը բավականին լավն է, և ընդհանուր առմամբ, երաժշտությունը գերազանց է հնչել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել