Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կխելագարվի, եթե չտեղափոխվի Կիևի նախագահական նստավայրից, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Նրա խոսքերով, նա շատ է ուզում տեղափոխվել, և միակ խնդիրը դրա ժամկետի մեջ է:

«Հնարավոր չէ այստեղ գտնվել, ես այստեղ կխելագարվեմ»,- ընդգծել է Զելենսկին:

Նա նաև հավելել է, որ արդեն տեղափոխվելու մի քանի տարբերակներ ունի, սակայն ֆինանսավորման պատճառով այն կարող է ձգձգվել:

Պետության ղեկավարը եզրակացրել է, որ ներկայիս նախագահական նստավայրը կվերածվի մեծ գեղարվեստական թանգարանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել