ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 24 ժամում 24.8 մլն դոլար է հավաքել նախընտրական քարոզարշավի սկզբից, հաղորդում է AP-ը:

Տպավորիչ գումարի մասին Twitter-ում հայտնել է հանրապետական կուսակցության ղեկավար Ռոն ՄքԴենիելը: Այդ գումարն առաջին 3 ամիսների ընթացքում դեմոկրատական կուսակցության հավաքած գումարից ավելի շատ է:

Թրամփն արդեն հայտնել է, որ մարտի վերջին հավաքել է 48.7 մլն դոլար: Այդ շրջանում հանրապետական ազգային կոմիտեն ստացել է հավելյալ 34.7 մլն դոլար, իսկ դեմոկրատական ազգային կոմիտեն՝ ընդամենը 7.5 մլն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել