Նորվեգական Սոմարեյ կղզում մտադիր են հրաժարվել ժամանակի հասկացությունից և տեղի բնակիչներին թույլատրել «անել այն, ինչ ուզում են և երբ ուզում են», գրում է Independent-ը:

«Մեզ մոտ միշտ ցերեկ է, այսպիսի գոտի է՝ ազատ ժամանակից: Դուք կարող եք գիշերվա ժամը 2-ին տեսնել, թե ինչպես են երեխաները ֆուտբոլ խաղում, մեծահասակները ներկում տունը կամ հնձում սիզամարգերը, իսկ դեռահասները գնում են լողալու»,- բացատրում է տեղի բնակիչ Քյել Ուվե Հվեդինգը:

Հվեդինգը կղզու այլ բնակիչների ստորագրությամբ հայտարարություն է փոխանցել նորվեգական պատգամավորներին ժամանակի չեղարկումը քննարկելու առաջարկով:

«Մեր նպատակը լրիվ ճկունություն ապահովելն է՝ 24/7: Եթե ուզում եք հնձել սիզամարգերը գիշերվա ժամը 4-ին, ապա արեք դա»,- ասում է ակտիվիստը:

Նորվեգիայի հյուսիսային Ֆինմարկ և Նուրլան քաղաքները ևս աջակցել են ժամանակի չեղարկման գաղափարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել