Panorama.am-ը գրում է.

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը Ջիգարխանյանի ֆեյսբուքի պաշտոնական էջում ցուցադրել է նրա նոր լուսանկարը: Երևում է, որ Ջիգարխանյանը շատ է փոխվել, նիհարել է և ավելի ալեհեր դարձել:

«Ցավոք, շատ կեղծ ու ոչ կոռեկտ տեղեկատվություն կա նրա անվան շուրջը, որն անցյալ տարի վատ ազդեցություն են ունեցել նրա ինքնազգացողության վրա»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ ակնարկել է Սողոմոնյանը՝ Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի աղմկոտ ապահարզանի մասին:

Նա հավելել է, որ դերասանն այլևս չի քննարկի Վիտալինայի հետ հարաբերությունների պատմությունը, սակայն կհասնի նրան, որ նախկին կինը պատիժ կրի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել