Tert.am-ը գրում է.

Հունիսի 20-ին Վաշինգտոնում՝ նախատեսված են արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի բանակցությունները՝ ուղղված Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հանդիպմանը՝ նշեց, որ չնայած դրանից սպասումները շատ քիչ են, սակայն այն նշանակալի է երկու կարևոր պատճառով:

«Նախ, հանդիպման վայրը կարևոր հնարավորություն է Վաշինգտոնի համար՝ ցույց տալու, որ չնայած «դիվանագիտական անտեսմանը», Միացյալ Նահանգները մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ և հավասարազոր համանախագահ՝ ի հեճուկս այն իրողության, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ը միտված են եղել հետևելու Ռուսաստանի կողմից առաջնորդվող դիվանագիտական միջնորդական ջանքերին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում նախատեսվող Հայաստանի և Ադրբեջանի հերթական  հանդիպումը տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Չնայած եղած սպասումներին՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չի հանդիպելու ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Փոխարենը Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել էր  նախատեսվող հանդիպմանը գրելով.

«Անհամբերությամբ սպասում եմ շաբաթվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը, որպեսզի խրախուսեմ նրանց միջև երկխոսության շարունակումը: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հարցի առաջխաղացմանը»:

Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝  բանակցությունների այս փուլում չկա որևէ դեր ԱՄՆ պետքարտուղարի համար, քանի որ Մայք Պոմպեոյի կողմից ամենաբարձր մակարդակով նման ներգրավվածություն կարող էր լինել միայն այն ժամանակ, երբ բանակցող կողմերը մոտ լինեն լուծմանը, ինչի մասին, ըստ նրա, հիմա իհարկե չենք կարող խոսել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել