Tert.am-ը գրում է.

Հեղափոխությունից հետո մենք չունեցանք համակարգային փոփոխություններ ոչ մի ոլորտում, որևէ ոլորտում չունենք իրական զարգացում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Հակոբյանը: 

«Դրա ամենապարզ օրինակը մեր իշխող համակարգի պահպանումն է, այսպես կոչված, սուպերվարչապետական համակարգի»,- նշեց Արա Հակոբյանը:

Ըստ նրա՝ եթե մեկ տարին բավարար չէր համակարգային փոփոխություններ անելու համար, ապա այդ ժամանակահատվածը բավարար էր գոնե համակարգային փոփոխություններն սկսելու համար:

«Եթե մենք չենք, ապա ո՞վ է, այս հարցը շատ է շահարկվում ներկայիս իշխանության կողմից: Եվ որպես այլընտրանք ներկայացվում են նախկին ռեժիմի ներկայացուցիչները: Եթե մենք չլինենք, կլինի նախկին նախագահը: Ինչո՞ւ են այս խաղարկումը անում, որովհետև քաղաքական դաշտում իրական այլընտրանքը, որը նոր դեմքեր, նոր մոտեցում է, դեռևս չի ձևավորվել: Մեր խնդիրը՝ որպես քաղաքական ուժ և մնացած ազգային բովանդակություն ունեցող քաղաքական ուժերը, որոնք ունեն նորն ասելու ունակություն և հնարավորություն, որպեսզի կարողանան այլընտրանք ներկայացնել, համախմբվել և հայտ ներկայացնելն է»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել