Aysor.am-ը գրում է.

Այսօր՝ ԱԺ-կառավարություն  հարցուպատասխանի ժամանակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ վարչապետից հետաքրքրվեց՝ պատրաստ է արդյոք Պետական վերահսկողական ծառայությունը և Հաշվեքննիչ պալատը փոխանցելու ընդդիմության կառավարմանը։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նկատեց, որ ավելի վաղն ինքը պարտավորություն է ստանձնել, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում և ՀԾԿՀ-ում ընդդիմությանը տեղեր կտրամադրվեն։

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ նկատի չի ունեցել շարքային անդամին, այլ` հանձնաժողովների նախագահին։ Ասում եք՝ Հաշվեքննիչ պալատը հանձնենք ընդդիմությանը, մինչդեռ մեր օրենսդրությամբ այն պետք է անկախ մարմին լինի», - հիշեցրեց գործադիրի ղեկավարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել