168.am-ը գրում է.

Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը, որը նախօրյակին դուրս է մնացել թորիների առաջնորդի եւ վարչապետի պաշտոնի համար մրցարշավից, հունիսի 19-ին հայտարարել է, որ պաշտպանում է երկրի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի թեկնածությունը։ Ռաաբի կարծիքով, որը հանդես է գալիս Brexit-ի օգտին նույնիսկ դրա «ամենակոշտ» տարբերակով, միակ թեկնածուն, որը կարող է Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս բերել մինչեւ հոկտեմբերի 31-ը, Ջոնսոնն է»:

«Միակը, ով այժմ կանի դա, Բորիս Ջոնսոնն է, եւ ես աջակցելու եմ նրան, որպեսզի նա դառնա մեր հաջորդ վարչապետը»,- հայտարարել է Ռաաբը Evening Standard թերթին: Ավելի վաղ Ջոնսոնին պաշտպանել են պահպանողականների խմբակցության քվեարկության առաջին փուլից հետո պայքարից դուրս մնացած Համայնքների պալատի նախկին ղեկավար Անդրեա Լիդսոմը եւ հետագա պայքարից կամավոր հրաժարված առողջապահության նախարար Մեթյու Հենքոքը: Ջոնսոնը վարչապետի աթոռի համար մրցարշավի անվերապահ առաջատարն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել