Ճապոնիայի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որով ծնողներին և խնամակալներին արգելվում է երեխաների նկատմամբ ֆիզիկական պատիժ կիրառել: Որոշումը կայացվել է վերին պալատի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Անչափահասների ֆիզիկական պատիժը լիովին արգելող օրենքի փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2020-ի ապրիլի 1-ից:

Ենթադրվում է, որ իշխանությունները պետք է բացատրական աշխատանք տանեն ծնողների շրջանում, որոնք հաճախ են դիմում դաստիարակության բռնի մեթոդներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել