Tert.am-ը գրում է.

2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին Դեմոկրատական կուսակցության ցանկացած թեկնածուի օգտին քվեարկելը կնշանակի նպաստել ծայրահեղ սոցիալիզմի գլուխբարձրացմանը և ամերիկյան երազանքի ոչնչացմանը: Ինչպես նշում է Reuters-ը, այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ֆլորիդա նահանգում հանդիպման ժամանակ:
Նախագահի խոսքով՝ դեմոկրատները ցանկանում են «կործանել մեր ճանաչած Ամերիկան», սակայն «նման բան տեղի չի ունենա»:
Թրամփը հավելել է, որ իր համար առաջնահերթություն հանդիսացող թեմաները նույնն են՝ պայքար ապօրինի ներգաղթի և լրատվամիջոցների թշնամական տրամադրությունների դեմ:
Խոսելով մրցակից կուսակցության մասին՝ նա հայտարարել է, որ դեմոկրատները ցանկանում են արմատապես փոխել քաղաքականությունը, օրինականացնել ներգաղթյալների կարգավիճակը, որպեսզի հետագայում ընդլայնեն իրենց ընտրողների թիվը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել