Panorama.am-ը գրում է.

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն «Ժամանակ» օրաթերթի այսօրվա հրապարակման վերաբերյալ պարզաբանում է տարածել, որտեղ ասված է.

«Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ հարկային մարմինը ռիսկերի կառավարման համակարգի միջոցով վարչարարությունն իրականացնում է իրավախախտումներ (այդ թվում` ՀԴՄ շահագործման կանոնների) թույլ տվող բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ` անկախ հարկ վճարողի այս կամ այն խմբին պատկանելու հանգամանքից:

2019թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում շուրջ 2600 դեպքով տարբեր տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտումներ (այդ թվում` 2-րդ դեպքով 305 հատ, 3-րդ դեպքով` 40 հատ), և տվյալ ընկերությունը հանդիսանում է տուգանված ընկերություններից մեկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել