Tert.am-ը գրում է.

«Եռաբլուր պանթեոնի» տարածքում բռնկված հրդեհը մարվել է հունիսի 18-ին՝ ժամը 17։59-ին, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

5000 քմ խոտածածկ տարածքում այրվել է 50 խմ ծառի ճյուղ, 10 ծառ՝ մասամբ, 10 ծառ՝ ամբողջությամբ և 1 կրպակ (4 քմ)։
Հունիսի 17-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել