Panorama.am-ը գրում է.

«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխելու, որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունն ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի մայիսի 18-ին կայացրած որոշմամբ  դատարանը  թույլ է տվել դատական սխալ, դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել է գործի ելքի վրա»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը հայտարարեց դատախազ Պետրոս Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի,  քննվում է Հայաստանի  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նաև՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները։  Դատախազությունը և տուժող կողմը բողոքարկել են  մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը։

Դատախազը մանրամասն ներկայացրեց իրենց բողոքի հիմքերը, մասնավորապես  նշեց, որ դատարանը հաշի չի առել այն հանգամանքը, որ վարույթի ներկա փուլում գործի բոլոր նյութերին, գործով անցնող անձանց ամբողջական շրջանակին ծանոթ լինելու պայմաններում առավել բարձր է այդ անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով  արդարադատության իրականացմանը խոչընդոտելու ռիսկը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել