Armenpress.am-ը գրում է.

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում առանձին պարտավորությունների կատարումից հրաժարվելը «նվազագույն միջոցն» Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 19-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Մի քանի երկրների հայտարարություններին հակառակ, մեր քայլերը նվազագույն միջոցներն են, որոնց մենք դիմել ենք: ԳՀՀԾ-ի մյուս մասնակիցները չեն կատարում համաձայնագրի շրջանակում իրենց ստանձնած պարտավորությունները»,- ISNA գործակալությունը մեջբերում Է նախագահի խոսքը: Նա նշել Է, որ «ԳՀՀԾ-ի բովանդակությունը միտված Է մնացած աշխարհի հետ Իրանի տնտեսական ու առեւտրական կապերը կարգավորելուն»:

Ռոուհանին հավելել Է, որ Թեհրանը մտադիր չԷ բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ, եթե նա շարունակի իր վրա ճնշում գործադրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել