«Ահազանգ» նախաձեռնության ներկայացուցիչները նստացույց են սկսել Ազգային ժողովի դիմաց։

Այդ մասին նրանք տեղեկացրել են նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։

«Մեկնարկեց մեր նստացույցը  Ազգային ժողովի դիմաց։ Հիշեցնենք, այսօր նախատեսված է հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի երկրորդ ընթերցումը։

Կոչ ենք անում այս հարցով մտահոգվող բոլոր անհատներին և կազմակերպություններին միանալ մեզ»,- ասված է նրանց տարածած հաղորդագրության տեքստում։

Ակցիային կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել