Միացյալ Նահանգների Pacific Gas and Electric (PG&E) Էներգետիկական ընկերությունը, որը պատասխանատու Է ճանաչվել Կալիֆոռնիայի արդի պատմության մեջ ամենաավերիչ հրդեհի առաջացման համար, 1 միլիարդ դոլարի չափով տուգանք կվճարի: Այս մասին հայտնել Է Associated Press–ը (AP):

Գործակալության տվյալներով՝ տուգանքի գումարի շուրջը համաձայնությունն ընկերությունը ձեռք Է բերել 14 տեղական բնակավայրերի իշխանությունների ներկայացուցիչների հետ: AP-ի տվյալներով՝ միջոցները կուղղորդվեն «հարկատուների ֆինանսական կորուստների մարմանը»:

Կալիֆոռնիայի հյուսիսում բռնկած հրդեհի հետեւանքով, որն սկսվել Էր 2018 թվականի նոյեմբերի 8-ին, իշխանությունների տվյալներով՝ զոհվել Է առնվազն 85 մարդ: Կրակը ոչնչացրել Է ավելի քան 14 հազար տուն, 520-ից ավելի առեւտրային շենք եւ 4 հազարից ավելի այլ կառույցներ: CAL FIRE-ի տվյալների համաձայն՝ այրված տարածքի մակերեսը կազմել Է ավելի քան 620 քառակուսի կիլոմետր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել