Իշխանությունն այլասերում է իշխանության մեջ գտնվող մարդկանց, իսկ բացարձակ իշխանությունն այլասերում է նրանց բացարձակ ձևով:

Իշխանության բացարձակ այլասերումը սկսվում է այն պահից, երբ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները հայտնվում են մեկ մարդու ձեռքում, և չի գործում զսպումների ու հակակշիռների մեխանիզմը: Լոկին ու Մոնտեսքյուին հարցրեք, կասեն: Վեբերի օգնությանը կարող եք նույնիսկ չդիմել, քանզի վեբերիզմն ավարտվում է այնտեղ, որտեղ պատերազմ է հայտարարվում մասնավոր սեփականությանն ու կապիտալիզմի ոգուն:

Ի դեպ, բացարձակորեն այլասերված իշխանության պարագայում գործադիր իշխանությունը դառնում է այլասերման արտադրամաս, օրենսդիրը՝ արտադրամասին կից դակիչ համակարգ, իսկ դատական իշխանությունը՝ ռեպրեսիվ ապարատի հիմնական գործիք:

Կարո՞ղ եք կռահել, թե մեզ մոտ ինչպիսի իշխանություն է ձևավորվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել